Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արգիշտի Կիվիրյանի գործով նախաքննությունը նորմալ չի ընթացել» (տեսանյութ)

Հասարակություն
627333ca8bd4cfee3e861c79194af377

Քրեական գործ պետք է հարուցվեր ոչ թե «Armenia Today» կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի, այլ Կոմիտաս 5 հասցեից նրան բերման ենթարկած եւ բռնություն գործադրած ոստիկանների նկատմամբ։ Այսօր վերաքննիչ քրեական դատարանում հայտարարեցին հայցվորն ու նրա պաշտպանները։ «Փաստ է, որ երբ կա անձի նկատմամբ վատ վերաբերմունք, ապա պետք է անպայման հարուցել քրեական գործ եւ կատարել նախաքննություն։ Ակնհայտ է, որ Արգիշտի Կիվիրյանի պարագայում պետք է հարուցվեր քրեական գործ եւ կատարվեր քննություն»,- «Ա1+»-ին ասաց Լուսինե Սահակյանը Այսօր Քրեական վերաքննիչ դատարանում տեղի ունեցավ գործով դատական նախնական նիստը։ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր գործ հարուցել, իսկ նախաքննական մարմինը գտել էր որ Արգիշտի Կիվիրյանին մարմնական վնասվածքներ հասցրել են ոչ թե ոստիկանները, այլ ակտիվիստն իրեն դիտավորյալ է վնասել ոստիկանական մեքենայում։ Մինչդեռ պաշտպանական կողմը բազմաթիվ այլ ապացույցներ ունի։ «Կա փորձագետի եզրակացություն, որ նա ունի բազմաթիվ մարմնական վնասվածքներ, եւ պետությունը պարտավոր էր կատարել քննություն»   Կիվիրյանի փաստաբաններից Երվանդ Վարոսյանը բոլորին զգուշացրեց, որ եթե այս գործը հայտնվի Եվրոդատարանում, ապա ՀՀ-ն անպայման պարտվելու է։   Մոտ մեկ տարի առաջ Կոմիտասի 5 հասցեում տեղի ունեցած դեպքերի առիթով Արգիշտի Կիվիրյանին մեղադրանք է առաջադրվել 316 հոդվածի առաջին մասով՝ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար։