Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ ոստիկանությունն ընդդեմ Լևոն Բարսեղյանի. tsayg.am (տեսանյութ)

Հասարակություն
Region-Capture1

ՀՀ վարչական դատարանի Գյումրու նստավայրում կայացել է «ՀՀ ոստիկանությունն ընդդեմ Լևոն Բարսեղյանի» գործով նախնական դատական նիստը: Մինչ նիստի մեկնարկը նախագահող դատավոր Էդուարդ Նահապետյանը նշել է, որ նիստը չպետք է տեսանկարահանվի: Պատասխանող կողմ Լևոն Բարսեղյանը, սակայն, հանդես է եկել միջնորդությամբ, այն մասին, որ եթե նիստը դռնբաց է, հայցն էլ հանրապետական հնչեղության, ապա հարկ է, որ այն լուսաբանվի: Պատասխանող կողմի միջնորդությունն առարկել է հայցվոր կողմը՝ ՀՀ Ոստիկանության Կենտրոնի բաժնի ներկայացուցիչ, ոստիկանության փոխգնդապետ Սոնա Մելիքյանը: Նիստը չտեսանկարահանելու մասին որոշումը կայացնելուց հետո դատարանը լսել է պատասխանողի մեկ այլ միջնորդություն՝ նիստը հետաձգելու մասին: Վերոնշված միջնորդությունը ևս առարկել է հայցվոր կողմը, սակայն դատարանը բավարարել է այն և նիստը հետաձգվել է: Դիտեք «Ցայգ»-ի տեսանյութը: