Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բազմաթիվ զոհեր՝ Բալկաններում տեղի ունեցած ջրհեղեղի պատճառով

Հասարակություն
BEBC196C-E378-43AD-8273-12BEBDF2110D_w640_r1_s_cx0_cy10_cw0

Ամերիկայի Ձայն Բալկաններում ավելի քան մեկ դարի ընթացքում տեղի ունեցած ամենաուժգին ջրհեղեղի պատճառով զոհվել է 20 մարդ: Տարերային աղետի հետևանքով անօթևան են մնացել տասնյակ հազարավոր մարդիկ:   Միջազգային հանրությունը մեկնարկել է մարդասիրական օգնություն տրամադրելու աշխատանքները: Ռուսաստանից բեռնատար օդանավերն արդեն իսկ սկսել են փրկարար ծառայությունների անձնակազմի տեղափոխությունն ու մարդասիրական օգնության առաքումները Սերբիա, ինչպես նաև Բոսնիա-Հերցեգովինա:   Առանց էլեկտրամատակարարման են մնում տասնյակ հազարավոր մարդիկ, իսկ որոշ շրջաններում սողանքների վտանգը ստիպել է տեղի իշխանություններին էվակուացնել տասնյակ հազարավոր բնակիչների:   Փորձագետները զգուշացնում են, որ զոհվածների թիվը կարող է ավելանալ, քանի որ տարածաշրջանում անցյալ մի քանի օրվա ընթացքում տեղացել են չորս ամսվա նորմային համարժեք տեղումներ:   Առատ տեղումների պատճառով Բոսնիա-Հերցեգովինայի տարածքի գրեթե մեկ երրորդը հայտնվել է ջրի տակ: Իշխանությունները զգուշացնում են նաև, որ հորդառատ անձրևների պատճառով առաջացած սողանքները բարձրացնում են Բոսնիական պատերազմի ժամանակից մնացած ականներից վնասվածքներ ստանալու հնարավորությունը: