Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստան – Լեհաստան` 1:4

Սպորտ
acd165791ef188b21504ea0c3c72bd47

ՀՖՖ տեխնիկական կենտրոնի եւ ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում այսօր մրցել են Հայաստանի եւ Լեհաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականները: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մեր թիմը պարտվել է 1:4 հաշվով: Հայաստանի հավաքականի կազմում միակ գոլը 11 մետրանոցից խփել է Կարեն Եսայանը: Նշենք, որ երկու օր առաջ կայացած խաղում լեհ պատանի ֆուտբոլիստները նույնպես հաղթանակ էին տարել` 2:0: