A
A
Ֆուտբոլային խաղերը՝ նույն օրը, նույն ժամին
Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մայիսի 18-ին նշանակված 26-րդ տուրի բոլոր հանդիպումները կսկսվեն ժամը 17:00-ին: Նույն օրը նշանակված «Ալաշկերտ» - «Գանձասար» հանդիպումը Երեւանի «Հրազդան» մարզադաշտից տեղափոխվել է Աշտարակի «Քասախի մարզիկ» մարզադաշտ: