Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը ուժերը կչափի Ադրբեջանի հետ

Սպորտ
sport-borba3

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը ներկայումս գտնվում է Իրանի մայրաքաղաք Թեհրանում, որտեղ մայիսի 15-ին կմեկնարկի աշխարհի գավաթի 32-րդ խաղարկությունը: Վիճակահանությամբ Հայաստանի ընտրանին ընդգրկվել է B ենթախմբում, որտեղ մեր թիմի մրցակիցներն են Ադրբեջանի, Իրանի, Հարավային Կորեայի եւ Ֆինլանդիայի հավաքականները: A խմբում միմյանց հետ կմրցեն Ռուսաստանի, Թուրքիայի, Հունգարիայի, ԱՄՆ-ի եւ Ղազախստանի թիմերը: Նշենք, որ Հայաստանի հավաքականն այդ մրցաշարում հանդես կգա երիտասարդական կազմով` գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ: Թեհրանում Հայաստանի պատիվը կպաշտպանեն Նարեկ Խաչատրյանը (59կգ քաշային կարգ), Գեւորգ Սահակյանը (66 կգ), Ռաֆայել Ալեքսանյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Ռաֆիկ Մանուկյանը (80 կգ), Հրաչ Հովհաննիսյանը (85 կգ), Մովսես Ադամյանը (98 կգ) եւ Վաչիկ Եղիազարյանը (130 կգ):