Բեռնար Շալանդը թիմ է հրավիրել 19 լեգեոնական
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հավաքական թիմերի բաժինն այսօր պաշտոնական հրավերներ է ուղարկել արտերկրում հանդես եկող ազգային թիմերի ֆուտբոլիստներին՝ առաջիկա ընկերական հանդիպումներին մասնակցելու համար։ Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներից թիմ է հրավիրել հետեւյալ ֆուտբոլիստներին. Ռոման Բերեզովսկի՝ «Դինամո» Մոսկվա, Ռուսաստան Արտակ Եդիգարյան՝ «Ժալգիրիս», Լիտվա Լեւոն Հայրապետյան՝ «Պրիբրամ», Չեխիա Ռոբերտ Արզումանյան՝ «Ակտոբե», Ղազախստան Արտյոմ Խաչատուրով՝ «Տիրասպոլ», Մոլդովա Արթուր Եդիգարյան՝ «Կայրաթ», Ղազախստան Կառլեն Մկրտչյան՝ «Անժի», Ռուսաստան Արաս Օզբիլիս՝ «Սպարտակ» Մոսկվա, Ռուսաստան Հենրիխ Մխիթարյան՝ «Բորուսիա» Դորտմունդ, Գերմանիա Էդգար Մանուչարյան՝ «Ուրալ», Ռուսաստան Գեւորգ Ղազարյան՝ «Մետալուրգ» Դոնեցկ, Ուկրաինա Նորայր Ասլանյան՝ «Վիլլեմ II», Հոլանդիա Յուրա Մովսիսյան՝ «Սպարտակ» Մոսկվա, Ռուսաստան Արթուր Սարկիսով՝ «Վոլգա», Ռուսաստան Ալեքսանդր Թումասյան՝ «Յարո», Ֆինլանդիա Արմեն Համբարձումյան՝ ԲԿՄԱ Մոսկվա, Ռուսաստան Մաուրո Գեւգեոզյան՝ «Ալիանսա», Պերու Արթուր Միրանյան՝ «Շախտյոր» Դոնեցկ, Ուկրաինա Արտյոմ Սիմոնյան՝ «Զենիթ», Ռուսաստան Նշենք, որ արտերկրներում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստներից բացակայում է «Ուրալի» պաշտպան Դենիս Թումասյանը։ Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների հրավերները կուղարկվեն ավելի ուշ: Հայաստանի հավաքականը մայիսի 21-ից ուսհավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոնում: