Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կալանավորը հաղորդել է, որ ենթարկվել է բռնությունների

Հասարակություն
f83a2e0333db0c7beed525dcfabcad6d

ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Վ. Յ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ըստ կալանավորի հաղորդման` 2014թ. ապրիլի 2-ին` ժամը 23:45-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Կումայրիի բաժնում խոստովանական ցուցմունքներ տալու համար ոստիկանության աշխատակիցների կողմից ենթարկվել է բռնությունների, ապա շուրջ չորս ժամ ապօրինի պահվել ոստիկանության հիշյալ բաժնի վարչական շենքում: Կատարվում է նախաքննություն: ՀՔԾ