Սամվել Գասպարյանը երկրորդն է Եվրոպայում
Լեհաստանի Չեխանովո քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում մեր ծանրորդները եւս երկու մեդալ նվաճեցին: 77 կգ քաշային կարգում հանդես եկող Հակոբ Մկրտչյանը երկամարտի 290 (130+160) կգ արդյունքով գրավեց 3-րդ տեղը եւ արժանացավ բրոնզե մեդալի: 85 կգ քաշային կարգում Սամվել Գասպարյանը, չնայած բարձրացրեց 295 (130+165) կգ, սակայն զբաղեցրեց 2-րդ տեղը եւ արծաթե մեդալ ստացավ: Այդպիսով, մեր պատանի ծանրորդները Լեհաստանում արդեն 5 մեդալ են նվաճել` 1 ոսկի, 1 արծաթ, 3 բրոնզ: Թիմային հաշվարկով Հայաստանն առայժմ գտնվում է 4-րդ տեղում` ետ մնալով Ռուսաստանից, Ռումինիայից եւ Լատվիայից: Այսօր մրցահարթակ կմտնեն 63 եւ 69 կգ քաշային աղջիկները: Հայաստանից հանդես կգան համապատասխանաբար Սոնա Պողոսյանն ու Ռոզալյա Ավետիսյանը եւ Աղունիկ Հակոբյանն ու Հռիփսիմե Պողոսյանը: