Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փորձագետը՝ դժբախտ պատահարների աճի մասին. Առավոտ

Հասարակություն
porcager

ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ՊՀՓԲ-ի պայթյունատեխնիկական փորձաքննությունների բաժանմունքի պետ Ռուզաննա Մելիքսեթյանը խոսել է դժբախտ պատահարների աճի մասին Կատարելով հրագործական արտադրատեսակների հետ կապված փորձաքննություններ, վերջին 9 տարիների ընթացքում, ես բազմակի անգամ առնչվել եմ մի շարք խնդիրների հետ, ինչի մասին անդրադարձել եմ «Պետություն եւ Իրավունք» հանդեսի 2011թ. N 4 (54) -ում։ Այս տարվա առաջին ամիսներից սկսած՝ աճել են դժբախտ պատահարների դեպքերը, կապված հրագործական արտադրատեսակների օգտագործման հետ։ Եթե նախկին տարիների ընթացքում տարեկան փորձաքննությունները, որտեղ կիրառվել են հրագործական արտադրատեսակներ եւ դրանց հետ կապված դժբախտ պատահարների դեպքերը կարող էին կատարվել տարեկան 5-6 փորձաքննություն, ապա այս տարվա սկզբից այդ քանակի փորձաքննություններ նշանակվում են ամեն ամիս։ Ցավալին այն է, որ վնասվածքներ ստանում են հատկապես տղա երեխաները եւ երիտասարդները՝ վնասելով աջ ձեռքի դաստակը, զրկվելով մատներից։ Հետազոտելով Երեւան քաղաքի շուկաներում վաճառվող եւ փորձաքննության ներկայացվող հրագործական արտադրատեսակները՝ կարող եմ ասել, որ դրանք ունեն ինչպես օրինական, այնպես էլ անօրինական ներմուծման աղբյուր (ներմուծված՝ մաքսանենգ եղանակով)։ Հանդիպում են հրագործական արտադրատեսակներ, որոնց վրա առկա են արտադրողի լոգոտիպը, արտադրատեսակի կոդը, ներմուծող կազմակերպության ամբողջական տվյալները, ինչպես նաեւ հայատառ անվտանգության կանոնները։ Դա գովելի է։ Բայց շուկայում առկա են մի շարք հրագործական արտադրատեսակներ, որոնց վրայի անվտանգության կանոնները, զգուշացումները թարգմանված չեն հայերեն եւ նրանց վրայի ծավալուն բացատրությունները մնում են անհասկանալի՝ անգլերենին չտիրապետող երիտասարդի համար։ Վաճառքում հանդիպում են նաեւ հրագործական արտադրատեսակներ, որոնց վրայից չես կարող կռահել, թե ով է արտադրել, ով է ներմուծել ՀՀ եւ դրանք մեծամասամբ ցածր որակի, տնայնագործական եղանակով պատրաստված տեսականի են, որի որակը չի կարելի երաշխավորել, իհարկե, դրանց գործարկումը շատ վնասվածքահարույց է։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ