Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանում նշվեց Ջազի միջազգային օրը

Հասարակություն
jazz-band-2-LGU

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, արդեն երրորդ տարին անընդմեջ, Ջազի միջազգային օրը Երևանում նշվում է բացօթյա մեծ համերգով: Կասկադ համալիրին հարակից տարածքում կազմակերպված հերթական բացօթյա համերգը մեկտեղել էր ջազի հազարավոր սիրահարների: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի և բազմաթիվ երևանցիների հետ միասին ունկնդրել է հայկական ու համաշխարհային լավագույն ջազային ստեղծագործություններով հագեցած համերգային ծրագիրը: Ջազի միջազգային օրվա կապակցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև հուշամեդալներ է հանձնել երաժշտարվեստի այս ճյուղի մի քանի ներկայացուցիչների: Ըստ այդմ, սաքսոֆոնահար Իրինա Գասպարյանը, դաշնակահարներ Գարիկ Սարիբեկյանն ու Խաչիկ Սահակյանը, ինչպես նաև շեփորահար Երվանդ Մարգարյանը Երևան քաղաքում ջազային երաժշտության զարգացման և տարածման գործում ունեցած ավանդի համար պարգևատրվել են «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալներով: Ջազի հայկական ամենահեղինակավոր ջազմենների ու ջազ-բենդերի հետ միասին բեմից հանդիսատեսին ողջունել է նաև համերգի հեղինակավոր հյուր, իտալացի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին: Համերգային ծրագիրը շարունակվելու է մինչև ուշ գիշեր:   unnamed (11)   unnamed (12)   unnamed (13) Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն