Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կուտակայինի հարցով ակցիա՝ ԿԳՆ-ի դիմաց

Հասարակություն
dem-em7

Տեղեկացնում ենք, որ կրթության և գիտության ոլորտի ներկայացուցիչները տարածել են ստորև ներկայացվող հաղորդագորությունը նախատեղվող միջոցառման մասին՝ «Հարգելի կրթության և գիտության ոլորտի աշխատակիցներ և նրանց սատարողներ, Ապրիլի 29-ին՝ երեքշաբթի՝ ժամը 16:00-ին, շտապ հավաքվում ենք ՀՀ ԿԳՆ-ն մոտ՝ Նալբանդյան փողոցի կողմից՝ Վերնիսաժի այգի, Կառավարական տուն 3: Մենք պետք է պահանջենք ՀՀ ԿԳՆ նախարարից ենթարկվել ՀՀ Բարձրագույն դատարանի որոշմանը՝ հնարավորություն տալով գործատուներին իրենց աշխատակիցների կամքին հակառակ պարտադիր կուտակային վճարներ չկատարել: Բազմիցս խոսվել է այս ոլորտի անմխիթար ու անարդար լինելու մասին և մենք թույլ չենք տա, որ այս ամենին ավելանան նաև կուտակային վճարները։ Այսպիսով, ապրիլի 29-ին՝ երեքշաբթի օրը, ժամը 16:00-ին, հավաքվում ենք ՀՀ ԿԳՆ-ի մոտ՝ Նալբանդյան փողոցի կողմից՝ Վերնիսաժի այգի, Կառավարական տուն 3»: Հարգանքով` «ԴԵՄ ԵՄ» թիմ