Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ

Հասարակություն
63c05859189e74a69818cb629e25ee11

Հանրապետության տարածքում` Ապրիլի 22-ին, 25-26-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 22-ին առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավային` 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում՝ Ապրիլի 22-ին, 25-26-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ: 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: ԱԻՆ