A
A
Բեռնար Շալանդը գտել է օգնականներին
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը որպես իր օգնական է հրավիրել մեր ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Արթուր Պետրոսյանին։ Այդ մասին շվեյցարացի մասնագետը հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքին տված հարցազրույցում։ Սակայն Արթուր Պետրոսյանը շվեյցարական մասնագետին կօգնի միայն պաշտոնական խաղերի ժամանակ, քանի որ նա գործող պայմանագիր ունի «Ցյուրիխ» ակումբի հետ եւ այժմ համարվում է 21 տարեկանների թիմի գլխավոր մարզիչը։ Բեռնար Շալանդը նաեւ նշել է, որ իր հայրենիքում գտել է նաեւ ֆիզիկական գծով մասնագետի, որը համալսարանի պրոֆեսոր է եւ շատ լավ հասկանում է ֆուտբոլից։