Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մուշեղ Խաչատրյանը՝ Գինեսի ռեկորդակիր

Հասարակություն
hecaniv1

Միականի հեծանվորդ Մուշեղ Խաչատրյանը սահմանեց իր երկրորդ գինեսի ռեկորդը։ Նա բոլորին հրավիրել էր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի աստիճանների մոտ՝ դիտելու, թե ինչպես է միականի հեծանվով բարձրանում 62 աստիճան։ Ընդամենը 26:50 վայրկյանում հաղթահարեց փորձությունը եւ գերազանցեց 2007 թվականին շվեդացու կողմից 30 վայրկյանում 56 աստիճան բարձրանալու ռեկորդը: Ռեկորդը սահմանելիս ներկա են եղել Երեւանի Պետական կրկեսի տնօրեն Սոս Պետրոսյանը եւ Հայաստանի ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանը։ Մուշեղ Խաչատրյանը Լեոնիդ Ենիգիբարյանի կրկեսային ստուդիայի շրջանավարտ է։ Դեռեւս մանկուց փորձել է ինքնուրույն վարել միականի հեծանիվ, իսկ հետո արդեն մասնագիտանում է, ու կրկեսում նրան օգնում է Սոս Պետրոսյանը։ Իր 1-ին ռեկորդը եղել է 2013 թվականին, երբ 3 մետր 8 սմ բարձրություն ունեցող միականի հեծանիվով անցել է 25 մետր։