Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարտի վերջին՝ առատ տեղումներ (տեսանյութ)

Հասարակություն
5b4a2b92830a323ff9ee8db1f8a435b6

Այս տարի ձյան սակավ տեղումների հետևանքով Ապարանի ջրամբարը կլցվի միայն հիսուն տոկոսով: Այս մասին այսօր տեղեկացրեց ԱԻՆ հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը: Նա նաև հավելեց, որ ջրամբարը 90-100 տոկոսով լցնելու համար անհրաժեշտ է 240 մլրդ խմ ջուր վերցնել Սևանա լճի պաշարներից: Այն մտահոգությանը, որ այդքան շատ քանակությամբ ջուր վերցնելը կարող է վնասել Սևանա լճի մակարդակին, կենտրոնի պետը փարատեց՝ Սևանա լճից տարեկան միջինում կարելի է վերցնել 260 մլրդ խմ ջուր, իսկ վերջին 5 տարիներին Սևանա լճի դարավոր պաշարները ընդհանրապես չեն օգտագործվել: Այն տեսակետին, թե վերջին տարիներին նվազել է վստահությունը օդերևութաբանական կայանների կանխատեսումների նկատմամբ, Զարուհի Պետրոսյանը չհամաձայնեց: Զարուհի Պետրոսյանը փաստում է՝ հունվարի սկզբից տեղումների քանակն ավելի սակավ էր, քան կանխատեսվում էր, իսկ «Մարտը ցույց չտվեց իր գժությունը»: Օդերևութաբանը մարտի վերջին կանխատեսում է առատ տեղումներ, որ կնպաստի մասնավորապես արարատյան դաշտի բերքատվությանը: