Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրավիճակը լարված է Երեւան-Ապարան ճանապարհին (տեսանյութ)

Հասարակություն
unnamed7

Այս պահին իրավիճակը մնում է լարված Երեւան-Ապարան ճանապարհին։ 7 գյուղերի բնակիչները ոչ մի կերպ չեն բացում ճանապարհը՝ պահանջելով տեխնիկան հանել եւ ՀԷԿ չկառուցել։ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը խոստանում է, որ փոխվարչապետը ժամը 18-ին կլինի գյուղում, հորդորում է բացել պողոտան, բայց գյուղացիներն անդրդվելի են։ «Ա1+»-ի թղթակիցը հայտնում է, որ իրենց հերթին ոստիկաններն ու քաղաքացիական հագուստով մի խումբ անձինք մտել են ժողովրդի մեջ ու փորձում են համոզել, որ րոպեներ անց վարչապետը կգա, սակայն գյուղացիները թերահավատ են։ Գյուղացիները միայն Շտապ օգնության մեքենաներին են թողնում անցնել։ Մի բեռնատար փորձում էր մխրճվել մարդկանց մեջ։ Քիչ ուշ 2 բեռնատարի բնակիչները ճանապարհ տվեցին։