Զ. Փոստանջյանի հասցեին հնչեցված սպառնալիքների գործով՝ վերաքննիչ բողոք
2014 թ. մարտի 4-ին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մ. Մակյանի, քննության էր առել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի դիմումն ընդդեմ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ Մ. Բաբայանի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2013 թ. հոկտեմբերի 31-ի կայացրած քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման: Դատարանը, ակնհայտ կողմնակալ վերաբերմունք ցուցաբերելով, կայացրել է կազմակերպության հայցն ամբողջությամբ մերժելու մասին որոշում: Հիշեցնենք, որ 2013 թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը yerkir.am լրատվական կայքին տված հարցազրույցի ընթացքում սպառնալիքներ էր հնչեցրել Զարուհի Փոստանջյանի և նրա հարազատների հասցեին: Հոկտեմբերի 14-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում էր ուղարկվել, որում նշվում էր, որ Խաչիկ Ասրյանի հնչեցրած սպառնալիքները ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի հատկանիշներով պատասխանատվություն է առաջացնում: 2013 թ. հոկտեմբերի 31-ին քննության առնելով կազմակերպության ներկայացրած հաղորդումը ՀՀ ՀՔԾ հատկապես կարևոր գործերով քննիչ Մ. Բաբայանը կայացրել էր քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում, հանցակազմի բացակայության հիմքով: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ