Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վայոց Ձորի 40 դպրոց միացավ «Dasaran.am» ծրագրին

Հասարակություն
dasaran

«Dasaran.am» կրթական ծրագիրը չորս տարվա համառ աշխատանքի արդյունքում այսօր արդեն իր ցանցում ընդգրկում է ՀՀ 1400 դպրոցներից շուրջ 1000-ը: Կրթական ծրագրի ցանցից օգտվում է 738.482 մարդ (տնօրեններ, ուսուցիչներ, աշակերտներ և ծնողներ): Այս անգամ «Dasaran.am» կրթական ծրագրի աշխատանքային թիմն այցելեց Վայոց Ձորի մարզ՝ տեղի գյուղական համայնքի դպրոցների 40 ներկայացուցիչների վերապատրաստման գործընթացն իրականացնելու նպատակով: Այն միտված էր օպերատորների, ուսուցիչների և դպրոցների տնօրենների շրջանում Ծրագրի էլեկտրոնային գործիքների վերաբերյալ հմտությունների զարգացմանը: Ինտերակտիվ մեթոդով իրականացվող վերապատրաստման ընթացքում մասնակիցներին հնարավորություն է տրվում ոչ միայն մանրամասն ծանոթանալ կրթական ծրագրի կողմից ստեղծած էլեկտրոնային գործիքին (ինտերֆեյսին), այլև տեղում՝ համակարգիչների առջև, գործնական առաջադրանքների միջոցով ամրապնդել ստացած տեսական գիտելիքները: Կրթական ծրագիրը տրամադրում է նաև «Dasaran.am»-ից օգտվելու մանրամասն ուղեցույց, ինչպես նաև ապահովում ծրագրի հետագա աշխատանքների սահուն ու անխափան ընթացքը: Վերապատրաստումներին արդեն իսկ մասնակցել են Երևան քաղաքի և ՀՀ 10 մարզերի շուրջ 35.000 օպերատոր և ուսուցիչ: «Dasaran.am»