Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տրանսֆեստիտների մարմնավաճառության դեմ տեսախցիկներով են պայքարում (տեսանյութ)

Հասարակություն
2e5d1eea696db4f69a9be6c4afe85fbc

«Մայրաքաղաքը յուրաքանչյուրիս» հասարակական կազմակերպությունը և «Մենք» երիտասարդական շարժումը քաղաքապետարանին առաջարկում են մի շարք զբոսայգիներում տեսախցիկներ տեղադրել, սակայն ոչ թե այգիները վերահսկելու, այլ տրանսֆեստիտների մարմնավաճառության դեմ պայքարելու համար։ Նրանց տվյալներով՝ Հայաստանում կա շուրջ 3000 տրանսֆեստիտ, որոնցից 300-ը զբաղվում են փողոցային մարմնավաճառությամբ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Մենք» երիտասարդական շարժման փոխնախագահ Սևան Աղաջանյանը և «Մայրաքաղաքը յուրաքանչյուրիս» ՀԿ-ի նախագահ Մելինե Յավրյանը տեղեկացրին, որ վերջին տարիներին տրանսֆեստիտները մարմնավաճառությամբ են զբաղվում հենց պետական մարմինների շենքերի շրջակայքում։ Թե մարմնավաճառության տեսանկյունից ինչ գրավչություն ունեն նրանց համար այդ շինությունները, կազմակերպության Մելինե Յավրյանը դժվարացավ պարզաբանել։ Մանրամասները՝ տեսանյութում։