Լեւոն Արոնյանը խաղաղ դաշն կնքեց
Հայաստանի շախմատիստ Լեւոն Արոնյանը ավարտեց հավակնորդների մրցաշարի հերթական պարտիան: Երրորդ տուրում մեր գրոսմայստերը սեւերով մրցեց բուլղարացի Վեսելին Թոփալովի հետ: Պարտիան անցավ բավական հետաքրքիր պայքարում: Սպիտակները չնայած որակի առավելություն ստացան միջնախաղում, սակայն Լեւոն Արոնյանը անչափ սուր հակագրոհ կազմակերպեց: Բուլղարացի շախմատիստը հետագա բարդություններից խուսափելու համար դիմեց մշտական շախի օգնությանը: Արդյունքում, 35-րդ քայլից հետո գլխավոր մրցավարը կողմերին առաջարկեց խաղաղ դաշն կնքել: Լեւոն Արոնյանն ու Վեսելին Թոփալովը վաստակեցին 1,5-ական միավոր եւ հավասարվեցին երեք առաջատարներին: Սակայն որոշ ժամանակ անց հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը հաղթեց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին եւ 2,5 միավորով գլխավորեց աղյուսակը: Մյուս երկու առաջատարները` Պյոտր Սվիդլերն ու Վլադիմիր Կրամնիկը, դեռեւս շարունակում են պարզել հարաբերությունները: