Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հեռախոսազանգերն անպատասխան չե՞ն մնա

Հասարակություն
4a2549d0952512b1de3ed674c3495659

«Երեւան ջուր» ՓԲԸ-ի 1-85 հեռախոսային կենտրոնում տեխնիկական վերազինում է գնում։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց «Երեւան ջուր» ընկերության Իրավաբանական եւ հաճախորդների սպասարկման տնօրեն Արտակ Մալխասյանը։ Դրանից հետո որեւէ զանգ չի մնա անպատասխան ու բնակիչներն էլ չեն դժգոհի վատ սպասարկումից։ Օպերատորների պակաս, տնօրենի խոսքերով, «Երեւան ջուր»-ը չունի։ «Եթե մեկ-երկու վթար է, զանգերի քանակը քիչ է։ Եթե վթարների քանակը շատ է, միանգամից հոսքը ավելանում է եւ տեխնիկապես հնարավոր չէ սպասարկել, ընդամենը դա է»,- պարզաբանեց պարոն Մալխասյանը։   «Երեւան ջուր» ընկերության Իրավաբանական եւ հաճախորդների սպասարկման տնօրենը նշում է, որ բնակիչների հիմնական դժգոհությունը կայանում է նրանում, որ նրանք ցանկանում են մեկնաբանություն ստանալ անձամբ օպերատորից։ «Բայց բնակիչը կարող է զանգել եւ ավտոմատ լսել, թե իր մոտ ինչ խնդիր կա։ Բայց հիմնականում բնակիչները չեն սիրում այդ տարբերակը։ Եւ անընդհատ զանգահարում են, որ օպերատորը պատասխանի»,- եզրափակեց նա։