Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչով է պայմանավորված ջրի թանկացումը (տեսանյութ)

Հասարակություն
15cbf8ecc5946da64cd6131ee67030fc

Ջրի սակագնի թանկացման այս տարվա պատճառը սղաճն է։ Այսօր լրագրողներին տեղեկացրեց «Երեւան Ջուր» ընկերության Իրավաբանական եւ հաճախորդների սպասարկման տնօրեն Արտակ Մալխասյանը։ «Դա պայմանավորված է եղել էլեկտրաէներգիայի գնի բարձրացման եւ սղաճի հետ։ Մեր երկրում ունեցել ենք 5,8 տոկոս սղաճ, դա «Երեւան Ջրի» կամքից անկախ է ոչ թե մենք հաշվարկում ենք սակագին, այլ բազիսային թվի վրա կիրառում ենք սղաճի տոկոս եւ ստանում ենք նոր սակագին»,- բացատրեց նա։ Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին «Երեւան Ջուր» ընկերությունը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել մատուցվող ծառայությունների սակագների ճշգրտված հաշվարկներ, համաձայն որի՝ նախատեսվում է մանրածախ ջրամատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայության սակագինը բարձրացնել 7.49 դրամով՝ 1 խմ դիմաց եւ 170,256 դրամի փոխարեն սահմանել 177,746 դրամ։ Սակագները, սակայն, Արտակ Մալխասյանի խոսքերով, կսահմանվեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ, երեքամսյա ուսումնասիրությունից հետո։ Իսկ որոշումն ուժի մեջ մտնի մեկ ամիս անց։ Անդրադառնալով այս ձմռան ընթացքում խողովակների սառելուն, «Արեւելք» շահագործման տնօրեն Կարապետ Օհանյանն էլ ավելացրեց, որ պատճառը խողովակների ոչ ճիշտ կառուցումն է եղել. «Պետք է բնակիչները վերակառուցեն իրենց խողովակները նորմերին համապատասխան, այսինքն` նվազագույնը 70 սմ խորությամբ պետք է անցնի խողովակը, նույնիսկ եթե խողովակի ջրերը միշտ բաց են թողնում, սառելու վտանգը շատ մեծ է, երբ թաղման խորությունը փոքր է»,- ասաց Կարապետ Օհանյանը։ Ձմռանը Երեւանում 50-60 նման դեպք է տեղի ունեցել։