Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԷԿ-ի հարցով հանդիպել են ոստիկանապետին. Առավոտ

Հասարակություն
Vladimir-Gasparyan2

Այսօր առավոտյան ժամը 11-ից Արագածոտնի մարզի Օհանավանի, Ուշիի, Կարբիի եւ 4 այլ գյուղերի գյուղապետերն ու ակտիվիստ գյուղացիները, որոնք, երեկ փակել էին Ապարան-Երեւան ճանապարհը` բողոքելով իրենց գյուղերի մերձակայքում կառուցվող փոքր ՀԷԿ-ի դեմ, մարզպետի, մարզի եւ Աշտարակ քաղաքի ոստիկանապետերի հետ հանդիպել են ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատեցին, այս տեղեկությունը: Մեր տեղեկություններով, հանդիպումը տեւել է շուրջ երեք ժամ, որին ներկա է եղել նաեւ ՀԷԿ-ի շինարարը: Մեր հարցին, թե ինչո՞ւ հենց ոստիկանապետի հետ, երբ գյուղացիների բողոքը բնապահպանության նախարարության եւ այլ գերատեսչությունների դեմ է, լրատվական ծառայությունից հայտնեցին, որ ոստիկանապետը նրանց հրավիրել է` քննարկելու եւ քաղաքակիրթ ճանապարհով լուծելու հարցը։ Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում