Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ իրավապահ մարմիններն անգործություն են դրսեւորում. Փաստինֆո

Հասարակություն
07.03.7

Հայաստանի իրավապահ մարմինները չեն շտապում քրեական գործ հարուցել հունվարի 28-ին ադրբեջանական կողմում հայտնված ՀՀ քաղաքացի, Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 77-ամյա Մամիկոն Տիգրանի Խոջոյանին խոշտանգումների ենթարկելու փաստի կապակցությամբ: Սա ի հայտ եկավ, երբ «Փաստինֆո»-ի թղթակիցը փորձեց պարզել, թե քննչական ո՞ր մարմնում է քննվում քրեական գործը եւ ո՞ր հոդվածով է հարուցվել: Արդյունքում պարզվեց, որ մեր իրավապահներն առանձնապես չեն շտապում այս ուղղությամբ քայլեր ձեռնարկել: Ոստիկանությունում և ԱԱԾ-ում նման քրեական գործ գոյություն չունի. ըստ ԱԱԾ-ի՝ գործը Գլխավոր դատախազությունը պետք է հարուցի և հանձնարարի ոստիկանությանը կամ մյուս քննչական մարմիններին, իսկ հետո փոխանցի ԱԱԾ-ին: Իսկ ՀՔԾ-ից եւ ՊՆ-ի քննչականից, բնականաբար, հայտնեցին, որ Խոջոյանն իրենց սուբյեկտը չի եւ իրենք չպետք է քրեական գործ հարուցեն: Հատկանշական է, որ մի կողմից ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկություն է տարածում, որ մարտի 4-ին հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևելյան հատվածում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո Հայաստանի իշխանություններին հանձնված ՀՀ քաղաքացու մարմնի վրա հայտնաբերվել են բազմաթիվ կապտուկներ, կոտրվածքներ և վնասվածքներ: Մյուս կողմից՝ որևէ իրավական քայլ չի արվում՝ պարզելու գերեվարված ՀՀ քաղաքացու վնասվածքների ծագումը, վաղեմության ժամկետն ու բնույթը: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում