Հ. Դեմոյանը հանդիպեց Շոայի թանգարանի տնօրենին
Մարտի 4-ին Փարիզում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի հանդիպումը Փարիզում գտնվող Շոայի հուշահամալիր-թանգարանի (Memorial de la Shoah) տնօրեն Ժաք Ֆրեջի հետ: Հանդիպման ընթացքում Հայկ Դեմոյանը և Ժակ Ֆրեջը քննարկեցին երկու հաստատությունների միջև համատեղ հետազոտությունների, կրթական ծրագրերի և տեղեկատվության փոխանակման ոլորտներում համագործակցության և ժխտողականության դեմ պայքարին ուղղված համատեղ ծրագրերի մշակման հարցեր: Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի մասին Հայաստանում և Ֆրանսիայում համատեղ ցուցահանդեսների անցկացման համար պայմանավորվածություններ ձեռք բերվեցին: Հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին մոտակա ամիսների ընթացքում ստորագրել երկու հաստատությունների միջև համագործակցության հուշագիր: