Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գարնան առաջին օրերին Հայաստանում ծնվել է 226 երեխա

Հասարակություն
Sargis

Գարնան առաջին օրվանից մինչեւ ամսի 4-ը ներառյալ՝Հայաստանում ծնվել է 226 երեխա, ծնունդներից 191-ը՝ Երեւանում։ Այս մասին «Ա1+»-ին տեղեկացրին Առողջապահության նախարարության մամլո ծառայությունից։ Իսկ 2013թ. մարտի 1-ից մարտի 5-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանում ծնվել է 276 երեխա, որից 220-ը՝ Երեւանում։ Իսկ Կենտրոնի ՔԿԱԳ-ից մեզ տեղեկացրին միայն մարտի 3-ից մինչեւ այսօր առավոտյան ընկած ժամանակահատվածում իրենց մոտ գրանցված ծնունդների թիվը։ Մարտի 1 եւ 2-ը ոչ աշխատանքային օրեր են եղել, իսկ մարտի երեքից մինչեւ այսօր առավոտյան գրանցել են 16 ծնունդ։ Աղջիկները մի քիչ շատ են ծնվել։ Երեխաներին տվել են Նանե, Հրաչյա, Դավիթ, Արամ, Սոսի, Անդրանիկ, Գեւորգ, Իռեն, Նիկա, Վերա, Եվա, Էդուարդ, Միքայել, Մելինե անունները։ Արաբկիր համայնքի ՔԿԱԳ-ում մարտի 3-ից մինչեւ այսօր առավոտյան գրանցվել է 12 ծնունդ։ «Տղաներն ավելի շատ են, 12—ից 8-ը տղաներ են, 4-ը՝ աղջիկ։ Մի մասը դնում է ծնողների անունները, մի մասը՝ ժամանակակից. Դանիել, Արամ, Սուրեն, Իննա, Էդուարդ, Նարեկ, Միքայել. Երվանդ, Մարի, Եվա, Լյուսի, Սերգեյ»,-նշեցին ՔԿԱԳ-ից