A
A
Պահանջագիր. «Վերացրե՛ք ՌԴ դրոշները հանրային տրանսպորտից»
Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող
Տարոն Մարգարյանին
ք. Երևան
Արգիշտի 1
Բաց պահանջագիր Տարոն Մարգարյանին.
Պարոն Մարգարյան, Երևան քաղաքի հանրային որոշ փոխադրամիջոցներում տեսանելի և խոշոր չափսերով տեղադրված են Ռուսաստանի Դաշնության պետական խորհրդանիշներ, մասնավորապես՝ դրոշը. որոշները՝ Հայաստանի Հանրապետության դրոշի կողքին, որոշներն՝ առանձին (օրինակ՝ 26, 53 համարների ավտոբուսներում): Սույն նամակով պահանջում ենք պարզել, թե ինչու է այլ երկրի պետականության խորհրդանիշը հայտնվել Երևանի հանրային տրանսպորտում՝ հաշվի առնելով այն տարրական հանգամանքը, որ երևանյան ավտոբուսները և երթուղային տաքսիները ՌԴ դիվանագիտական ներկայացուցչություններ չեն, հետևաբար, չեն կարող արտահայտել այդ պետության հետ որևէ առնչություն: Երկրորդ, պահանջում ենք ամենակարճ ժամկետներում ձեռնարկել համապատասխան միջոցառումներ և ապահովել Ռուսաստանի Դաշնության խորհրդանիշների հեռացումը հանրային տրանսպորտից, ՌԴ հետ առնչություն չունեցող այլ հանրային վայրերից: Տեղեկացնում ենք, որ հակառակ դեպքում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված կարգը և ՀՀ ինքնիշխանությունը վերահաստատող այդ գործողությունները կիրականացնեն ինքնիշխան Հայաստանի քաղաքացիները: Արթուր Ավթանդիլյան Աննա Շահնազարյան Լիլիթ Գևորգյան Լևոն Գալստյան Մերի Խաչատրյան Նարեկ Բաբայան Սուրեն Սահակյան Շուշան Թումանյան Սեդա Հայրապետյան Հ.Գ. Պատասխան արձագանքը խնդրում ենք հրապարակել լրատվամիջոցներով և քաղաքապետարանի պաշտոնական կայքում: «Մենք ենք այս քաղաքի տերը»