Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄՄ-ին անդամակցումը՝ սպառնալիք հայատառ գրքին (տեսանյութ)

Հասարակություն
hayeren

Մաքսային Միությանը Հայաստանի հնարավոր անդամակցությունը չափազանց բացասական ազդեցություն կունենա հրատարակչական գործի վրա: Այսօրվա ասուլիսում այսպիսի կանխատեսում արեց «Անտարես» հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա պարզաբանեց, որ գիրք ստանալու բոլոր հումքերը, պոլիգրաֆիական նյութերը Ռուսաստանում ունեն 15-20 տոկոս մաքսատուրք, միաժամանակ շատ ավելի անորակ են, քան եվրոպական երկրներում: «Ոչ մի իրեն հարգող ռուսաստանցի պոլիգրաֆիստ չի տպի ռուսական թղթի վրա, որովհետև դա միայն անունով է թուղթ»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը: Վերջին տարիներին Հայաստանում օգտագործվում են եվրոպական բարձրորակ թղթեր: Մարտիրոսյանը նշեց, որ եթե Ռուսաստանում կիրառվող 15-20 տոկոս մաքսատուրքին ավելանա նաև ԱԱՀ-ն, ապա կստացվի 24 տոկոսով թանկացում: Ինչ վերաբերում է հայկական դասագրքերին, ապա դրանք ևս տպագրվում են հիմնականում եվրոպական ծագման թղթերի վրա: Եվրոպայից Հայաստան ներմուծվող թուղթն արդեն իսկ թանկացել է 10 տոկոսով միայն եվրոյի թռիչքի պատճառով: Եթե այդ թուղթը թանկանա ևս 24 տոկոսով, ապա Արմեն Մարտիրոսյանը հռետորական հարց է տալիս, թե ծնողներն ինչպես են դասագիրք գնելու իրենց երեխաների համար: Արմեն Մարտիրոսյանի գնահատմամբ՝ Մաքսային միությանն անդամակցության պարագայում հայատառ գրքի տպագրումը վտանգի տակ է: Մինչդեռ հայերենով կրթություն ստանալը Սահմանադրությամբ երաշխավորված իրավունք է: Ավելին՝ տեսանյութում