A
A
Սպասվում են տեղումներ
Հանրապետության տարածքում մարտի 4-ին, 7-ին օրվա երկրորդ կեսին, 8-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան` 2-7մ/վրկ, մարտի 7-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 7-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:
Երևանում մարտի 4-ին, 7-ին օրվա երկրորդ կեսին, 8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 4-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: