Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքապետարանի դիմացի այգում տեսախցիկներ կտեղադրվեն

Հասարակություն
Kirov

Քաղաքապետարանի այսօրվա խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ մայրաքաղաքի Կիրովի անվան մանկական զբոսայգու, ինչպես նաև զբոսայգու հարակից տարածքը կահավորվել է շուրջօրյա գործող տեսախցիկներով: Հաշվի առնելով տաքսիների վարորդների շահերը պաշտպանող կազմակերպության հետ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է առաջարկություններ ներկայացնել մայրաքաղաքի տարբեր հատվածներում տաքսիների նոր կայանատեղերի ստեղծման հնարավոր վայրերի վերաբերյալ: