Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անհայտ սարք ու գազի բալոններ՝ մարզպետի տանը. Փաստինֆո

Հասարակություն
27120

Ոստիկանության օպերատիվ խումբը Արագածոտնի մարզպետին պատկանող առանձնատանը հայտնաբերել է գազի բալոններ: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հաստատելով Արագածոտնի մարզպետից ստացված ահազանգի իսկությունը: Իսկ ԱԻՆ-ից հայտնեցին, որ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին պատկանող Աշտարակ քաղաքում գտնվող կիսակառույց տան նկուղից հայտնաբերվել և դուրս են բերվել 5 և 10 կգ-անոց 2 գազի բալոն, դրանք տեղափոխվել են անվտանգ տարածք, դեպքի վայրում աշխատում են սակրավորներ: Ի դեպ, ըստ ԱԻՆ-ի, դեպքի վայրում գտնվել է նաև անհայտ սարք: Թե ինչ է այն իրենից ներկայացնում, ով և ինչ նպատակով է դրանք տեղադրել մարզպետի տանը, առայժմ հայտնի չէ: Ավելին՝ այստեղ