Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տեսուչը բնակչից ավել գումա՞ր է պահանջում (տեսանյութ)

Հասարակություն
tesuch

Շենգավիթ համայնքի Չարբախ թաղամասի բնակիչները բողոքում են, որ աղբահանության գումարները հավաքող տեսուչը իրենցից նաեւ ծառայության համար է գումար պահանջում՝ 100 դրամ։ Շենգավիթ վարչական շրջանի համատիրության նախագահ Հասմիկ Ղազարյանը վստահեցնում է՝ նման բան չի կարող լինել։ «Ճիշտ ասած ես առաջին անգամ եմ լսում, որ տեսուչները այլ գումար գանձեն։ Մեկ անձի համար աղբի դիմաց գանձվում է 200 դրամ։ Մենք նման ահազանգեր չունենք, որ տեսուչները բացի աղբահանության գումարից, ծառայության գումար էլ են վերցնում։ Եթե բնակիչները չեն ցանկանում տեսուչին վճարել, կարող են վճարումներ կատարել կամ բանկերում, կամ փոստային բաժանմունքներում»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց տիկին Ղազարյանը։ Ըստ նրա, տեսուչը բնակչից կարող է ավել գումար պահանջել, եթե բացի կենցաղային աղբից, կա նաեւ այլ աղբ։