Պնևմակոկային պատվաստումները՝ սեպտեմբերից
Հայաստանում պնևմակոկային հիվանդությունների (թոքաբորբեր, մենինգիտներ, բակտերեմիա, սինուսիտներ, բրոնխիտներ և այլն) վերաբերյալ ընդհանուր համաճարակաբանական տվյալները չկան՝ պայմանավորված լաբորատոր ախտորոշման դժվարություններով։ Այս բացը լրացվել է 2012 թվականի հոկտեմբերին՝ Երևանի երեք հիվանդանոցներում` «Արաբկիր» ԲՀ, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, ԱՀԿ օժանդակությամբ մանրէային մենինգիտների դետքային (պարեկային) հսկողության համակարգի ներդրմամբ։ Պնևմակոկային հիվանդությունների կանխարգելման, մասնավորապես թոքաբորբերից և մենինգիտներից մանկական մահացության նվազեցման նպատակով աշխարհի բազմաթիվ երկրներում հաջողությամբ ներդրվել և զգալի արդյունավետությամբ կիրառվում է պնևմակոկային պատվատսանյութը: Մեր երկրում նպատակահարմար է գտնվել պնևմակոկային պատվաստումները ներդնել սեպտեմբերից: Սահուն և հաջող ներդրման նպատակով հունիս-սեպտեմբեր ամիսներին բոլոր պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում կիրականացվի պատվաստումային գործընթացի մոնիթորինգ, բուժաշխատողների համար անհրաժեշտ դասընթացներ կկազմակերպվեն: Մեծ ուշադրություն կդարձվի նաև բնակչության իրազեկմանը: ԱՆ