Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձնաբքի հետևանքով ավտոմեքենաներ են արգելափակվել

Կարևոր լուրեր Հասարակություն
ce5322df8340d6f2f1ed7914caa6d896

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 3-ին` ժամը 09:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Մարտի 3-ին, ժամը 06.47-ին տեղեկատվություն է ստացվել, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին ձնաբքի հետևանքով ավտոմեքենաներ են արգելափակվել: Մարտի 3-ին, 5-ի ցերեկը, 6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 4-ի ցերեկը, 5-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, մարտի 4-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի: