A
A
Հրացանավոր մարդ` Արմավիր-Ջանֆիդա ճանապարհին
Փետրվարի 28-ին, ժամը 17.45-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Արմավիր-Ջանֆիդա ճանապարհին նկատել են մի քաղաքացու` հրացանը ձեռքին: Ստուգմամբ պարզվել է, որ 1957 թ. ծնված Արշավիր Բ.-ի մոտ եղել է «Իժ-18» տիպի, առանց գործարանային համարի, 16 մմ տրամաչափի որսորդական հրացան: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: