A
A
Կասպարովը պուտինյան ԱԳՆ-ի հետ հույսեր չի կապում
Աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը այսուհետ համարվում է նաեւ Խորվաթիայի քաղաքացի: «Ես անչափ շնորհակալ եմ Խորվաթիայի կառավարությանը այս կարեւորագույն եւ պատասխանատու պահին օգնություն ցույց տալու համար: ՖԻԴԵ-ի նախագահի նախընտրական գործընթացն այժմ մտնում է եզրափակիչ փուլ եւ ես պետք է այցելեմ երեք տասնյակ երկրներ: Նման պայմաններում անընդունելի կլիներ կախվածություն ունենալ պուտինյան արտաքին գործերի նախարարությունից, քանի որ ցանկացած պահի այն կարող էր չեղյալ համարել իմ արտասահմանյան անձնագիրը», - իր անձնական կայքում գրել է անվանի շախմատիստը: Գարի Կասպարովը նշել է, որ չի հրաժարվել Ռուսաստանի քաղաքացիությունից, բայց ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնի համար պայքարելու է Խորվաթիայի դրոշի ներքո: