Արգելված նյութերի ցանկը հայտնի է
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը սեմինար է անցկացրել հանրապետության հավաքական թիմերի եւ ֆեդերացիաների բժիշկների համար: Ինչպես տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը, այն նվիրված էր դոպինգի դեմ տարվող պայքարին, դոպինգ թեստերի միջազգային չափանիշների համապատասխանեցմանը եւ կատարված փոփոխությունների իրազեկմանը: Ի դեպ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը Հակադոպինգային միջազգային գործակալության հրատարակած արգելված նյութերի ցանկը ստանում է ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով: Ահա 2014 թվականի արգելված նյութերի ցանկը. 1. Անաբոլիկ նյութեր 2. Պեպտիդ հորմոններ, աճի գործոն եւ նմանատիպ նյութեր 3. Բետա-2 ագոնիստներ 4. Հորմոններ եւ մետաբոլիկ մոդուլյատորներ 5. Միզամուղներ եւ այլ քողարկող նյութեր 6. Խթանիչներ 7. Թմրանյութեր 8. Կաննաբինուդներ 9. Գլուկոկորտիկոստերուդներ Արգելված մեդոթներ. 1. Արյան կամ նրա բաղադրիչների ներարկում 2. Քիմիական եւ ֆիզիկական մանիպուլյացիաներ 3. Գենային դոպինգ