Ծիսակարգ Եռաբլուրում՝ Վարդանանց տոնի առիթով (տեսանյութ)
Ամեն տարի փետրվարի վերջին հինգշաբթին Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրը: Այս տարի հիշատակության օրվան նվիրված ծիսակատարությունը կատարվեց Սուրբ Աստվածածին Զորավոր եկեղեցում: Առավոտյան 10:30-ից սկսվեց սուրբ պատարագը: Այնուհետև ծիսակատարություն է տեղի ունենալու եռաբլուրում, որտեղ հարգանքի տուրք կմատուցեն մարտերում զոհված զինվորներին: Սուրբ Աստվածածին Զորավոր եկեղեցու հոգևոր սպասարկող Տեր Զենոն քահանա Բարսեղյանը մանրամասնեց հիշատակության օրվա խորհուրդը: «Զորագլուխ ունենալով Քրիստոսին՝ նրա համար պատերազմեցին և նահատակվեցին և մեզ ավանդեցին որպեսզի մենք էլ կարողանանք մեր հայրենիքը մեր հավատքը ամուր և զորավոր պահել որպեսզի որևէ մի թշնամի՝ լինի նյութական, թե աննյութ ոչ մի կերպ չկարողանա հաղթանակ տանել: Ինչպես նաև այսօր մենք միասնաբար մեր աղոթքը բարձրացրեցինք առ աստված՝ հայցելով տիրոջ զորակցությունը մեր զինվորների և զորապետների համար»: