Սնդիկային թափոններ՝ Արաբկիրում. Էկոլուր
«Ռուսալ Արմենալ» ՓԲԸ-ն մտադիր է իր տարածքում արդյունաբերական թափոնների տեղամաս տեղադրել: Ընկերությունը ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին է ներկայացրել արդյունաբերական թափոնների տեղադրման տեղամասի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունը: Տեղամասի վերաբերյալ հասարակական լսումների օրը դեռ հրապարակված չէ: Ըստ հաշվետվության` «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ-ն գտնվում է Երևանի հյուսիսային մասում` «Արաբկիր» վարչական շրջանում, Հրազդան գետի բարձրադիր ձախ ափին, գետից նվազագույնը 300 մետր հեռավորության վրա: Ձեռնարկության ընդհանուր տարածքը կազմում է 30,6476 հա: Բնակելի գոտին գտնվում է գործարանից 500 մ հեռավորության վրա: Ձեռնարկությունը մասնագիտացված է տարբեր հաստությունների հարթ ալյումինե փայլաթիթեղի արտադրության բնագավառում: Ընկերության արտադրական հզորությունն է՝ 25000 տ/տարի ըստ ալյումինե փայլաթիթեղի: Թափոնների տեղամասում ընկերությունը պահելու է առաջինից մինչեւ հինգերորդ դասի վտանգավորության թափոններ: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում