Սպառնալիքներ լրագրողի հասցեին. Armtimes.com
Երեկ առավոտյան ԵՊՀ կադրերի բաժնից զանգահարել են «Հայկական ժամանակ»-ի թղթակցին, ով ուսանում է այս բուհում եւ շտապ հրավիրել գլխավոր մասնաշենք, այսպես կոչված Զինկոմի բաժին՝ ասելով, որ իրեն ցանկանում են տեսնել զինծառայության հետ կապված հարցերով: Բուհում լրագրողին ուղեկցել են մի սենյակ, որտեղ երկու հոգի նրան են սպասելիս եղել, թողել են այս երկուսի հետ միայնակ եւ դուռը փակել: Ու այստեղ սկսվել է կինոն: Երկու անհայտ անձինք մեր թղթակցին սկսել են հարցաքննել, իսկ երբ նա պահանջել է ներկայանալ, մեկն ասել է. «Հ1»-ի կադրերի բաժնի պետն եմ, Արթուր Գեւորգյան»: «Հ1»-ի մամուլի խոսնակ Աննա Ավանեսյանը երեկ մեր հարցին ի պատասխան ասաց, որ կադրերի բաժնում միայն կանայք են աշխատում եւ նման անունով մարդ գոյություն չունի: Եւ ուրեմն, ովքե՞ր էին այս երկուսը, որ ԵՊՀ աշխատակազմին կարողացել էին ստիպել այդպես հապշտապ կանչել ուսանողին, իրենց առանձին սենյակ տրամադրել եւ մոտ 40 րոպե չանհանգստացնել: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում