Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր տեղեկատվություն ԱՊՊԱ տուգանքների մասին

Հասարակություն
00159a6a63c7a3207b061d18543ec697

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ԱՊՊԱ պայմանագիր չունեցող անձանց նկատմամբ համակարգչային շտեմարանների և ծրագրի միջոցով վարչական պատասխանատվություն կիրառելու գործընթացի արդյունքում ի հայտ են եկել բազմաթիվ դեպքեր, երբ տրանսպորտային միջոցի սեփականատերերն առանց համապատասխան փաստաթղթավորման` փաստացի օտարել են տրանսպորտային միջոցները և ներկայումս ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար ենթարկվում են վարչական պատասխանատվության: Ելնելով բազմաթիվ քաղաքացիների շահերից՝ ավելորդ քաշքշուկներից խուսափելու համար կոչ ենք անում այն անձանց, ովքեր փաստացի ձեռք են բերել տրանսպորտային միջոցներ, սակայն չեն ձևակերպել համապատասխան կարգով, դիմել տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթերում նշված անձանց՝ տրանսպորտային միջոցի օտարման գործարքը ճանապարհային ոստիկանության ցանկացած հաշվառման քննական ստորաբաժանումում պատշաճ ձևակերպելու համար, իսկ եթե այդ անձանց հնարավոր չէ գտնել, ապա՝ գրավոր դիմել Ճանապարհային ոստիկանություն կամ զանգահարել +374 (10) 56-45-88 հեռախոսահամարով` իրավական տեղեկատվություն ստանալու համար: ՀՀ ոստիկանություն