Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օրենք չկա, բայց «բռնում են» (տեսանյութ)

Հասարակություն
c214fd8fa912194310a1f939a3e2c0f4

Վերջին տարիներին աշխարհում լայն տարածում գտած սինթետիկ թմրամիջոցների ներկրումն ու վաճառքն առայժմ արգելված չեն Հայաստանում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության պետ Արթուր Մինասյանը փոխանցեց, որ այս խնդրով դիմել են կառավարությանը՝ համապատասխան օրենքի մշակման համար: «Սինթետիկ թմրամիջոցները կամ ծխախոտային խառնուրդները, որոնք կոչվում են «սփայս», արտադրվում են Չինաստանում: Դրանց ազդեցությունը մարդու վրա հերոինից ու ափիոնից 5 անգամ ավելի է։ Մենք չունենք այդ սինթետիկ թմրամիջոցների արգելման օրենք, և ելնելով այդ հանգամանքից՝ Ոստիկանության նախաձեռնությամբ ՀՀ կառավարությանը ներկայացրել ենք մի նախագիծ, որպեսզի կարողանանք արգելել այդ թմրամիջոցների շրջանառությունը»,- ասաց պրն Մինասյանը: Մինչ այդ` սինթետիկ թմրամիջոցների ազատ վաճառքը Ոստիկանությունը փորձում է կանխարգելել այլ միջոցներով. «Փորձը ցույց է տալիս, որ այն մարդիկ, ովքեր օգտագործում են սինթետիկ թմրամիջոցներ, նրանց մոտ առկա է լինում նաև այլ տեսակի թմրանյութեր, և դրա հիման վրա հարուցում ենք քրեական գործ ու ենթարկում քրեական պատասխանատվության»: