A
A
«Դալմա գարդեն մոլ»-ից պարբերաբար գողություններ է կատարել
Փետրվարի 24-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Հասրաթյան փողոցի թիվ 14 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1981 թ. ծնված Արթուր Ք.-ին: Նա խոստովանել է, որ 2013 թ. դեկտեմբերից մինչև այս տարվա փետրվարի 16-ն ընկած ժամանակահատվածում Ծիծեռնակաբերդի խճուղու թիվ 3 հասցեում գտնվող առևտրի կենտրոնում գործող խանութներից պարբերաբար կատարել է հագուստի գողություն: Գողոնը մասամբ առգրավված է: Կատարվում է հետաքննություն: