A
A
Երկու մրցավար թեսթ չի հանձնել
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն եւ 1-ին խմբերի հանդիպումները սպասարկող 24 մրցավարներից 2-ը չի հանձնել ֆիզիկական թեսթը: Այդ մասին տեղեկացրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: «Մրցավարներից երկուսը չկարողացավ հանձնել քննությունները վնասվածքների պատճառով», - պարզաբանել է ՀՖՖ մրցավարական բաժնի պետ Կարեն Նալբանդյանը: Հավելենք, որ Հայաստանի մրցավարները վերջերս երկշաբաթյա ուսումնամարզական հավաք են անցկացրել Անթալիայում, որի շրջանակում սպասարկել են նաեւ արտասահմանյան թիմերի 32 հանդիպումներ: