A
A
Երթուղայինը ժամանակ է տվել համայնքի ղեկավարին
Ներքաղաքային թիվ 54 երթուղայինը ժամանակ է տվել Արարատի մարզի Նորաբաց համայնքի ղեկավարին: Համայնքի ղեկավարին տեղյակ է պահվել, որ 15-օրյա ժամկետում ճանապարհները վերջնականապես չբարեկարգելու դեպքում ստիպված կլինեն համայնքը չսպասարկել։ Այս մասին «Ա1+»ին հայտնեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Տեղեկացնենք, որ Երևանի ներքաղաքային ավտոբուսային թիվ 54 երթուղին շուրջ 7 օր չի սպասարկել Արարատի մարզի Նորաբաց համայնքը՝ ճանապարհների խիստ անբարեկարգ վիճակի պատճառով: Սակայն Նորաբաց համայնքի ղեկավարի միջնորդությամբ իրականացվել են գյուղի ճանապարհների մասնակի վերանորոգման աշխատանքներ և ս/թ փետրվարի 20-ից ավտոբուսները մտնում են Նորաբաց համայնք։