Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ապրիլի 10-ին՝ երթուղիների նոր մրցույթ

Հասարակություն
qaxaqakapetaran

Այսօր քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ներքաղաքային միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիների սպասարկման համար հայտարարված, սակայն հայտեր չլինելու պատճառով չկայացած մրցույթի հետ կապված՝ զեկուցվել է, որ հայտարարվել է նոր մրցույթ, որը կկայանա ապրիլի 10-ին: Այս ուղղությամբ քաղաքապետը հանձնարարել է ԶԼՄ-ներով պարբերաբար հանրությանն ու հնարավոր շահագրգիռ կազմակերպություններին տեղեկացնել մրցույթի անցկացման պայմանների և ժամկետների մասին: Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև գույքագրել կառուցապատման աշխատանքների իրականացման նպատակով ներկայում ժամանակավորապես փակ փողոցները և քայլեր ձեռնարկել դրանց հնարավորին արագ շահագործման ուղղությամբ: Զեկուցվել է, որ ամբողջությամբ պատրաստ են Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնի հարևանությամբ կառուցվող Կոմիտասի թանգարանի հարակից տարածքի բարեկարգման և կանաչապատման նախագծերն ու արդեն իսկ մեկնարկել են բուն աշխատանքները: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն