Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համատիրության ղեկավարը մասնակցում է բոլոր հարսանիքներին ու թաղումներին (տեսանյութ)

Հասարակություն
համատիրություն

Երեւանում գործող 220 համատիրությունները բազմաբնակարան շենքերի վերանորոգման աշխատանքների համար՝ մեկ քմ դիմաց տարբեր գումարներ են գանձում։ Շենգավիթ վարչական շրջանի համատիրության նախագահ Հասմիկ Ղազարյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ իրենց համատիրությունը մեկ քմ դիմաց 20 դրամ է գանձում։ «Հավաքված գումարով կարողանում ենք ջրատար խողովակները վերանորոգել, տանիքները»,-նշեց համատիրության ղեկավարը։յթուն համայնքում մեկ շենք սպասարկող համատիրությունը բնակիչներից գանձում է 50 դրամ, իսկ 60 շենք սպասարկող համատիրությունը՝ 30 դրամ»,-ասաց Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության եւ համատիրությունների հետ աշխատանքի բաժնի պետ Վանուշ Զեյնալյանը։ Բանախոսների վստահեցմամբ, ամեն ամիս համատիրությունների ղեկավարները շքամուտքերի պատերին փակցնում են մեկամսյա հաշվետվությունները։ Համատիրությունների աշխատանքներն ավելի թափանցիկ դարձնելու համար պարոն Զեյնալյանը խորհուրդ է տալիս շենքից մեկ շահագրգիռ սեփականատիրոջ ամեն ամիս հետեւել հաշվետվություններին եւ թերացման դեպքում դիմել վարչական շրջան. «Այդ դեպքում համատիրությունը չի կարող ոչ աջ, ոչ էլ ձախ գնալ»։ Շենգավիթ համայնքի համատիրության ղեկավար Հասմիկ Ղազարյանն իրենց աշխատանքներից դժգոհող քաղաքացիներին, քննադատություններին մեկ նախադասությամբ պատասխանեց. «Ես մասնակցում եմ իմ համատիրության բնակիչների բոլոր հարսանիքներին եւ թաղումներին»։