A
A
Գարի Կասպարովն ու նրա մրցակիցը Աֆրիկայում են
Աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը, որը ՖԻԴԵ-ի նախագահի թեկնածուներից մեկն է, իր քարոզարշավի շրջանակում այցելել է Հարավային Աֆրիկա:
Նա հանդիպել է ՀԱՀ-ի եւ Նամիբիայի շախմատային ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ, որոնց ծանոթացրել է իր նոր ծրագրերի հետ, որից մեկը շախմատը հանրակրթական դպրոցներում ընգրկելու մասին է:
Գարի Կասպարովի միակ եւ գլխավոր մրցակիցը, ՖԻԴԵ-ի ներկայիս նախագահ Կիրսան Իլյումժինովը, իր հերթին քարոզարշավ է անցկացնում Արեւմտյան Աֆրիկայի երկրներում: Նա Կամերունի մայրաքաղաք Յաունդեում հանդիպել է այդ ռեգիոնի 5 երկրների շախմատային ֆեդերացիաների նախագահների հետ: