Մեծահասակները կմեկնեն Իրան
Հայաստանի թաեքվոնդոյի մեծահասակների հավաքականը փետրվարի 23-26-ը Թեհրանում կմասնակցի «Արեւածագի տասը օր» միջազգային մրցաշարին: Ինչպես տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, այդ մրցումներում մերոնցից հանդեփս կգան Սերգեյ Վարդազարյանը (68 կգ քաշային կարգ), Վարագ Աղաջանյանը (58 կգ), Ավետիք Ղազարյանը (68 կգ), Հակոբ Ղազարյանը (68 կգ), Հայկ Խաչատրյանը (80 կգ), Վահագն Աղեկյանը (68 կգ), Հայկազ Սամվելյանը ( 68 կգ) եւ Սերգեյ Ավանեսովը (58 կգ): Իսկ ահա Հայաստանի թաեքվոնդոյի երիտասարդական հավաքականը այսօր վերադարձավ Իրանից, որտեղ ուսումնամարզական հավաք անցկացրեց այդ երկրի թիմի հետ: Մարտի 17-ին մեր թիմը կմեկնի Թայվան` երիտասարդական օլիմպիական 2-րդ խաղերի նախընտրական մրցաշարին եւ աշխարհի առաջնությանը մասնակցելու համար: Հայաստանի երիտասարդական թիմի կազմում ընդգրկվել են հանրապետության 2013 թ չեմպիոններ Սարգիս Գրիգորյանը ( 48 կգ քաշային կարգ), Գագիկ Գեղամյանը (63 կգ), 14-17 տարեկանների չեմպիոն Գրիգոր Շահբազյանը (73 կգ) եւ 2013 թ Եվրոպայի թաեքվոնդոյի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր Հենրիկ Բադալյանը (63 կգ):